Բիզնեսի համար կկրճատվեն համապատասխանության գնահատման ժամանակն ու ֆինանսական ռեսուրսները

Գործադիրը սահմանել է Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից ՀՀ տարածք ներմուծվող և ՀՀ տարածքում իրացվող համապատասխանության գնահատման ենթակա պարենային արտադրանքի համար համապատասխանության գնահատման փաստաթղթերի ձևակերպման և ներկայացման, ինչպես նաև ազգային ռեեստրում ներառման պահանջները:
Ըստ այդմ՝ առաջարկվում է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից՝ երրորդ երկրներից ներմուծելու դեպքում ՀՀ-ում գործող տեխնիկական կանոնակարգով սահմանված համապատասխանության գնահատման փաստաթղթի բացակայության կամ ԵԱՏՄ համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում չներառված համապատասխանության գնահատման մարմնի կողմից տրամադրված լինելու դեպքում արտադրանքը կրկին պահվում է մաքսային պահեստում մինչ ներմուծողի կողմից կապահովվի համապատասխանության գնահատման փաստաթղթի առկայություն՝ առանց փորձարկման, ինչի արդյունքում նախատեսվում է գործարար միջավայրի համար համապատասխանության գնահատման աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամանակի և ֆինանսական ռեսուրսների կրճատում: