ՀՀ–ում ծխախոտային արտադրանքի տուգանքը կխստացվի, եթե չհամապատասխանի ԵԱՏՄ նորմերին

ՀՀ–ում ծխախոտային արտադրանքի տուգանքը կխստացվի, եթե չհամապատասխանի ԵԱՏՄ նորմերին
Հայաստանում ծխախոտային արտադրանքի նկատմամբ տուգանքը կխստացվի, եթե չհամապատասխանի ԵԱՏՄ նորմերին։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում»  կառավարության որոշմամբ փոփոխություններ կկատարվեն. վարչական պատասխանատվության (տուգանքի) դրույքաչափը կբարձրանա։
ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների` ՀՀ–ում ուժի մեջ մտնելու անցումային դրույթների համար նախատեսված ժամանակահատվածը սկսած 2016 թվականից բազմիցս երկարաձգվել էր և վերջնաժամկետ էր սահմանվել 2024 թ. հունվարի 1-ը։
Այնուամենայնիվ, 2024 թ. հունվարի 1-ից ծխախոտային արտադրանքի նկատմամբ գործում են միայն Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» դրույթներով սահմանված պահանջները, իսկ փոխարինիչ հանդիսացող ծխախոտային արտադրատեսակների համար՝ նաև ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջները։
Արդյունքում ՀՀ շուկայում դեռևս առկա է ազգային տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան ծխախոտային արտադրանք` հին տուփերով։
Կառավարության որոշման մեջ նշվում է, որ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրականացրած ստուգումների արդյունքում ծխախոտի արտադրություն և ներմուծում իրականացնող կազմակերպությունների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, նշանակվել են տուգանքներ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ։