Թրամփը ԱՄՆ ֆինանսների նախարարության վճարային համակարգերի արդիականացման հրաման է ստորագրել

Թրամփը ԱՄՆ ֆինանսների նախարարության վճարային համակարգերի արդիականացման հրաման է ստորագրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է արդիականացնել  ֆինանսների նախարարության վճարային համակարգերը։ Ըստ CNN-ի՝  Թրամփը դրա վերաբերյալ հրաման է ստորագրել։

Վարչակազմի պաշտոնյան կարգադրությունը նկարագրել է որպես թղթային չեկերին առնչվող թափոնների, խարդախության և չարաշահումների նվազեցման միջոց:

Պաշտոնյան հայտարարել է, որ պատմականորեն թղթային չեկերն ավելի հաճախ են դարձել խարդախության թիրախ, քան դրամական փոխանցումների վճարումները: Հրամանն ուղղված է հնարավորության դեպքում դեպարտամենտին մղել   վճարման օնլայն եղանակներից օգտվելուն: