Շրջայց Սպիտակի մանկապարտեզի շինարարական հրապարակում

Շրջայց Սպիտակի մանկապարտեզի շինարարական հրապարակում
Լոռու մարզ կատարած այցի ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և Սպիտակ համայնքի ղեկավարի ուղեկցությամբ շրջայց է կատարել Սպիտակի մանկապարտեզի շինարարական հրապարակում։
Կոմիտեի համակարգմամբ կառուցվող 144 երեխայի համար նախատեսված մոդուլային մանկապարտեզի շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են։
Պաշտոնյաները կապալառու կազմակերպության պատասխանատուներին հորդորել են կրկնապատկել ջանքերը, անհրաժեշտության դեպքում ներգրավել լրացուցիչ աշխատուժ՝ աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով։ Միաժամանակ կատարել են որոշ դիտողություններ՝ շինհրապարակի պատշաճ տեսքի պահպանման վերաբերյալ։ Նրանք շեշտել են, որ պետության համար որակյալ աշխատանքը շինարարական ծրագրերի իրականացման գլխավոր պայմանն է, և կարևոր ռեսուրսներից ժամանակը չպետք է ծախսվի թերությունները շտկելու վրա։
Շինարարը վստահեցրել է, որ աշխատանքները կավարտվեն սահմանված ժամանակում։