Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում
Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում
Մաս 1․ Կաթիլային ոռոգման համակարգ
Գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացման գործում կարևոր նշանակություն ունի ոռոգման գործընթացի ճիշտ կազմակերպումը: Կաթիլային ոռոգման համակարգը ոռոգման նորագույն տեխնոլոգիաներից ամենատարածվածն է:
Կաթիլային ոռոգման առավելությունները՝

  • Բերքատվության աճ՝ 20-50%-ով
  • Բերքի որակի բարձրացում
  • Ջրի տնտեսում՝ 40-70%-ով` կախված հողակլիմայական պայմաններից, տնտեսապես ավելի շահութաբեր
  • Այգու հավասարաչափ ոռոգում
  • Աէրացիոն բարենպաստ պայմաններ բույսի արմատամերձ շերտում
  • Ջրալուծ պարարտանյութերի արդյունավետություն՝ մինչև 80%
  • Չոր միջշարային տարածություններ
  • Մոլախոտերի դեմ պայքարի անհրաժեշտության նվազում
  • Մեծ թեքությամբ և բարդ ռելիեֆով տեղանքներում կիրառման հնարավորություն
  • Հողի էրոզիայի վտանգի բացառում
  • Ջրի ֆիլտրացիոն և գոլորշիացման կորուստների նվազում
  • Հողի փխրունության պահպանում, խտացման և մակերեսի կեղևակալման բացառում
  • Գրունտային ջրերի մակարդակի պահպանում
  • Ջրաբաշխման և ջրման գործընթացների ավտոմատացման հնարավորություն
  • Ոռոգմանը զուգահեռ այգու ամբողջական խնամքի իրականացում
  • Բերքի և պտղի համաչափ աճ
  • Մարդկային գործոնի կրճատում և ժամանակային ռեսուրսի խնայում
Կաթիլային ոռոգումը ոչ միայն ապահովում է արդյունավետ ջրօգտագործում, այլև նպաստում է բերքի որակի ու ծավալի բարձրացմանը՝ դարձնելով այն անփոխարինելի տեխնոլոգիա ժամանակակից գյուղատնտեսության մեջ։ Ոռոգման այս եղանակն արդյունավետ է մեր բնակլիմայական պայմաններում աճող և գյուտնտեսության մեջ առկա գրեթե բոլոր ավանդական պտղատեսակների համար։