Մատենադարանում ճանաչողական այց և քննարկում էր կազմակերպվել զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ

Մատենադարանում ճանաչողական այց և քննարկում էր կազմակերպվել  զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ

Որքան հին են արժեքներն, այնքան նոր պետք է լինեն դրանց կառավարման մոդելները։ Այս սկզբունքով Մեսրոպ  Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում ՝ Մատենադարանում, մինչև տարեվերջ զբոսաշրջիկների համար հարկաբաժին կառանձնացվի։ Այստեղ նրանք կհանգստանան, կսրճեն ու կծանոթանան հայկական ազգային արժեքներին։

4.jpeg (267 KB)

Թանգարանի արդիականացման միջոցառումները, նոր ծառայությունների ներդրման ծրագրերն ու որակի բարելավման  քայլերը տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է Մատենադարանում հյուրընկալված Տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամներին։

5.jpeg (368 KB)

Ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի  գլխավորությամբ զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների այցը նպատակ ուներ ոչ միայն ծանոթանալ նոր ցուցադրություններին և նորաբաց սրահներին, այլև քննարկել տուրօպերատորներին հուզող խնդիրները։

1.jpeg (364 KB)

Մասնավորապես՝ բարձրացվել է տոմսերի գնային քաղաքականության հարցը, երբեմն,  տուրօպերատորները այցելուների մեծ խմբեր տանելիս խնդիրներ են ունենում փաթեթները մշակելիս  առաջարկվում է մի գին, այցելության պահին՝  այլ։ Այս խնդիրը  կա  գրեթե բոլոր  թանգարանների հետ։ Մատենադարանի տնօրենը խոստացել է՝  այսուհետ գնային որևէ փոփոխության դեպքում տուրօպերատորներին ավելի վաղ կտեղեկացնեն։

Շատ հաճախ հարց է առաջանում՝ ի՞նչ նվիրել զբոսաշրջիկին, որ լինի առանձնահատուկ և ազգային։ Հարցի պատասխանը Մատենադարանում գտել են՝ առաջիկայում տուրօպերատորներին, զբոսաշրջիկներին մի քանի ներկայանալի նմուշ կառաջարկեն։

9.jpeg (371 KB)

Զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների և Մատենադարանի տնօրենության համատեղ քննարկման ընթացքում երկուստեք բարձրացվել են հարցեր, որոնց շուրջ դեռևս քննարկումներ կծավալվեն։ Պայմանավորվածություն  է ձեռք բերվել համագործակցել նաև միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների, գովազդատեղեկատվական արշավների շրջանակում:

Ֆեդերացիայի անդամները բարձր են գնահատել Մատենադարանի թանգարանում իրականացվող բարեփոխումները: Մատենադարանը և Տուրիզմի հայկական ֆեդերացիան կձեռնարկեն համատեղ քայլեր՝ բարձրացնելու հայ մշակույթի միջազգային տեսանելիությունը: