Ն․ Մկրտչյանը քննարկումներ է ունեցել նաև սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղությամբ

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի սոցիալական հարցերի, աշխատանքային հարաբերությունների և աշխատանքային իրավունքների պետական քարտուղար Դան Ջուվանի հետ։
Քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղություններն, այդ թվում՝ խնամատարության ինստիտուտի զարգացմանն ու սոցիալական պաշտպանության ոլորտի թվայնացմանն առնչվող մի շարք հարցեր։
Դան Ջուվանը հետաքրքրվել է ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտի թվայնացման գործընթացի օրինակով․ դիտարկվել է այդ ուղղությամբ փորձի փոխանակման հնարավորությունը։
Զրույցի ընթացքում նախարար Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հայ երեխաներին Սլովենիայում հյուրընկալելու, սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ տրամադրելու, նրանց հանգիստն ու ժամանցը մանկական ճամբարներում կազմակերպելու հնարավորության համար։