Վրաստան-Հայաստան սահմանի մոտ բացվել է «Թեգետա Մոտորս»-ի լայնածավալ սպասարկման կենտրոնը

Վրաստան-Հայաստան  սահմանի մոտ բացվել է «Թեգետա Մոտորս»-ի լայնածավալ սպասարկման կենտրոնը

Անդրկովկասյան տարածաշրջանում առաջին անգամ բեռնատարների և կոմերցիոն մեքենաների, ինչպես նաև ավտոբուսների ծառայությունները հասանելի կլինեն մեկ տարածքում։ «Թեգետա» ապրանքանիշի բազմաֆունկցիոնալ սպասարկման կենտրոնը գտնվում է Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի  36-րդ կիլոմետրում։

«Թեգետա»-ի նոր մասնաճյուղը ռազմավարական նշանակություն ունի իր դիրքի շնորհիվ: Սպասարկման կենտրոնը, որը գտնվում է Հայաստանի սահմանին մոտ՝ Թբիլիսիի ազատ առևտրի գոտում (GEZ), կընդունի ինչպես տեղական, այնպես էլ տարանցիկ մեքենաներ։

Ինչպես գիտեք, Վրաստանն ու Հայաստանը, բացի ընդհանուր սահմանից, կապված են սերտ տնտեսական հարաբերություններով։ Հայաստանի և Վրաստանի միջև ցամաքային փոխադրումները ակտիվորեն ընթանում են, տարեցտարի ավելանում է բեռնափոխադրումների ծավալը։ Տարանցիկ բեռնատարների նոր «Թեգետա» սպասարկման կենտրոնը բացառիկ հնարավորություն է ընձեռում սահուն իրականացնել պլանային երթուղիները և ցանկացած ավտոտեխսպասարկման անհրաժեշտության դեպքում օգտվել գերմանական MAN արտադրողի ստանդարտներով կառուցված սպասարկման կենտրոնից:

Տարածաշրջանում եզակի հաստատություն է, այն ներառում է չորս հիմնական տարածք տարբեր նպատակների համար: Արդեն գործում է սպասարկման կենտրոնի ամենամեծ մասը՝ ցուցասրահը և սպասարկման հիմնական տարածքը։ Սպասարկման տարածքն ամբողջությամբ կշահագործվի այս տարվա աշնանը։ Ծրագրի ընդհանուր ներդրումային ծավալը գերազանցում է 80 մլն լարին։

«Թեգետա  մոտորսի» նոր մասնաճյուղը բարձր տեխնոլոգիական ավտոմոբիլային սպասարկման կենտրոնի հետ միասին Վրաստանում առաջին անգամ հաճախորդներին կառաջարկի բեռնատարների ներկման, թափքի և սառնարանային համակարգերի բարձր ստանդարտների ծառայություններ:

Աղբյուրը՝ hy.armradio.am