ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ՌԴ ֆինանսական գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչների հետ

ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ՌԴ ֆինանսական գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետներ:
Հանդիպման շրջանակներում ՌԴ ֆինանսական գիտահետազոտական ինստիտուտի փորձագետները ներկայացրել են մասնակցային բյուջետավորման ոլորտում իրենց փորձառությունը, արդի միտումները, ինչպես նաև պատասխանել ներկա գերատեսչությունների մասնագետների հարցերին: