ԱԶԲ-ն ՀՀ-ում 2025-ի համար երկու ծրագիր է հաստատել

Ասիական զարգացման բանկը նախորդ տարի 2024 թվականին Հայաստանում ընդհանուր առմամբ ներդրել է 132 միլիոն դոլար, որոնցից 96,7 միլիոնը եղել է պետական հատվածի, 30 միլիոնը՝ մասնավոր հատվածի ծրագրերի ֆինանսավորումը, իսկ 5,3 միլիոն դոլար դոլարը տրամադրվել է որպես տեխնիկական աջակցությանը:
ԱԶԲ-ն արդեն հաստատել է Հայաստանում երկու ծրագրերի ֆինանսավորումը 2025-ին.
236 միլիոն եվրո (257 միլիոն դոլար) կհատկացվի Սյունիքի մարզի ճանապարհային ենթակառուցվածքի բարելավմանը և այդ նպատակով նոր ճանապարհի կառուցմամբ: Խոսքը Սիսիան-Քաջարան 27,1 կմ երկարությամբ ճանապարհի հատվածի կառուցման մասին է, այդ թվում՝ 16 կամուրջըը և 3 թունել:
«Առողջապահության որակի բարելավման» ծրագրի շրջանակում 45,31 միլիոն եվրո (50 միլիոն դոլար) կուղղվի 24 բուժհաստատության արդիականացման, բարեփոխումների՝ բժշկական ծառայությունների որակի բարձրացման, մոնիթորինգի և հաշվետվության բարելավման նպատակով: