Հանդիպումներ են նախատեսված ԵԱՏՄ երկրների բիզնես համայնքների հետ

Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) պլանավորում են պարբերաբար հանդիպումներ անցկացնել «հնգյակի» երկրների բիզնեսի ներկայացուցիչների հետ: Արդեն նման հանդիպումներ անցկացվել են Ռուսաստանում, Հայաստանում և Ղազախստանում:
«Գործարարները պետք է հանդիսանան Եվրասիական տնտեսական ինտեգրման հիմնական շահառուները և ԵԱՏՄ իրավունքի պահանջարկն ապահովող ինտեգրացիոն գործընթացների շարժիչ ուժը», - այս մասին Մինսկում բիզնես համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիտ Սուլթանովը։
Էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարարը նշել է նաև, որ հանդիպումները տեղի կունենան ոչ միայն ԵԱՏՄ երկրների մայրաքաղաքներում, այլև այլ բնակավայրերում: