Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվարին ավելացել է 7,8%–ով

2025 թվականի հունվարին էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, աճել է 7.8%-ով՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, հաղորդում է Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեն։
Հաշվետվության համաձայն՝ ընթացիկ տարվա հունվարին արտադրվել է 879.0 միլիոն կվտ.ժ էլեկտրաէներգիա։
Միևնույն ժամանակ, այս ցուցանիշը հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, նվազել է 1,7%–ով։