ԲԸՏՄ վերահսկողության արդյունքներ․ 2024թ․ ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ոլորտ

ԲԸՏՄ վերահսկողության արդյունքներ․ 2024թ․ ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ոլորտ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2024թ. գործունեության տարեկան հաշվետվություն։

Իրականացվել է՝ 87 ստուգում։ Արձանագրվել է ընդերքօգտագործողների կողմից թույլ տրված՝ 690 խախտում բոլոր ուղղություններով։ Կայացվել է՝ 206 վարչական տույժի որոշում։ Նշանակվել է՝ 32,040,000դր. տուգանք։ Հաշվարկվել է` 3,583,739,397դր. շրջակա միջավայրին պատճառված վնաս։ Հայտնաբերվել է՝ 144 ապօրինի ընդերքօգտագործման և արդյունահանված ծավալները թաքցնելու դեպք։
Հայտնաբերված ապօրինի հանքանյութի ծավալը կազմել է 4,630,663.3խմ, իսկ պետությանը պատճառված վնասը՝ (միայն 43 դեպքով) 1,691,540,200դր. ։