Համայնքային բյուջեները 2018-ից կրկնապատկվել են․ Ն․Փաշինյան

Համայնքային բյուջեները 2018-ից ի վեր կրկնապատկվել են. աճը կազմել է 106 տոկոս:
«Բացարձակ թվով Հայաստանի համայնքային բյուջեները 136 մլրդ դրամով աճել են: Շատ կարեւոր է տեսնել, թե ինչի հաշվին են դրանք աճել: Օրինակ, համայնքային բյուջեներում կա տող՝ տեղական տուրքեր: Այս տողով, 2019-ի համեմատ 2024-ին աճել է 355 տոկոսով, միայն աճի թիվը 18 մլրդ դրամ է: Խոսքը տեղական որոշակի ծառայությունների մասին է՝ գովազդներ, ցուցանակներ, որոնց համար տեղական տուրքեր են գանձվում:
Այլ վճարներ տողն աճել է 198 տոկոսով, բացարձակ թիվը 7 մլրդ դրամ է: Տեղական վճարներ տողով աճը կազմել է 156 տոկոս կամ 15 մլրդ դրամ:
Որտեղի՞ց այս գումարները: Ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրեմ անընդհատ շոշափվող թեմայի վրա, որ թալանվածը վերադարձրին, չվերադարձրին: Էս գումարները որտեղի՞ց են, մեկ էլ հանկարծ երկնքից թափվել են համայնքների վրա՞: Սրանք այն գումարներն են, որոնք սենց, թե նենց գոյություն են ունեցել, այլ ձեւերով, այլ խողովակներով, այլ մեխանիզմներով կիրառության մեջ են եղել»,- այսօր՝ փետրվարի 20-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: