52 մլն դրամ՝ վարչապետի աշխատակազմի համար նոր տեսակոնֆերանս համակարգ ձեռքբերելու համար

52 մլն դրամ՝ վարչապետի աշխատակազմի համար նոր տեսակոնֆերանս համակարգ ձեռքբերելու համար

Կառավարությունն որոշեց շուրջ 52 մլն դրամ հատկացնել վարչապետի աշխատակազմի վարչական շենքի 3-րդ հարկի մեծ դահլիճում տեղադրված տեսակոնֆերանսի համակարգը փոխարինելու համար:

Հիմնավորման մեջ նշվում է, որ այդ համակարգը բարոյապես և տեխնիկապես մաշված է, ինչպես նաև տեղեկատվական տվյալների փոխանցումն  իրականացվում է անլար կապի /Wi Fi տեխնոլոգիա/ միջոցով, ինչն ամբողջապես չի ապահովում տեղեկատվության անվտանգությունը, անհասանելությունը և արտահոսքը:

Ուստի, Վարչապետի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավման նպատակով, անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել նոր տեսակոնֆերանս համակարգ՝  առավել արդիական և անվտանգության տեսանկյունից առավել պաշտպանված: