Ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտում 2024-ին արձանագրվել է իրավախախտման 160 դեպք. ԲԸՏՄ

ԲԸՏՄ-ն ներկայացրել է ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտում վերահսկողության արդյունքները՝ 2024թ.-ի կտրվածքով:
Արձանագրվել է 160 իրավախախտման դեպք, որից 62 ձկնաբուծություն, 35 էլեկտրաէներգիայի արտադրություն, 23 հասարակական սննդի, հյուրանոցների, զվարճությունների և հանգստի կազմակերպում, 17 ջրամատակարարում, ջրօգտագործում, 23՝ այլ։
Կիրառվել է 128 վարչական տույժ, 68,500,000դր. տուգանք։ Հաշվարկվել է 431,159,194դր. պատճառված վնաս։ Կասեցվել է 80 գործունեություն՝ առանց թույլտվության ապօրինի ջրօգտագործման հիմքով։
Ընդհանուր ստուգումներով հայտնաբերված ապօրինի ջրօգտագործման հետևանքով կանխվել է շուրջ 790լ/վրկ կամ տարեկան կտրվածքով 11,000,000խմ ապօրինի ջրօգտագործում։