ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Ալմաթի քաղաքում մասնակցում է համաժողովի

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Ալմաթի քաղաքում մասնակցում  է  համաժողովի

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 13-ից 14-ը Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից կազմակերպված Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի երկրների (CCAMTAC) հարկային մարմինների ղեկավարների համաժողովի առաջին հանդիպմանը։ 

ՊԵԿ պատվիրակությունը համաժողովի ընթացքում մասնակցել է մի շարք կարևոր հարցերի, այդ թվում՝ հարկային ոլորտում համաշխարհային միտումների, տարածաշրջանային իրավիճակի, մարտահրավերների, արհեստական բանականության կիրառման հնարավորությունների և ռիսկերի, ինչպես նաև համագործակցության ընդլայնման հարցերի  քննարկմանը։ 

Համաժողովի ժամանակ ՊԵԿ պատվիրակությունը ներկայացրել է ԱՄՀ-ի հետ կատարված աշխատանքների արդյունքների մասին շնորհանդեսը:

Այցի շրջանակում ՊԵԿ պատվիրակությունը երկկողմ հանդիպում է ունեցել ԱՄՀ CCAMTAC տնօրեն Նորբերտ Ֆունկեի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ և քննարկել են տեխնիկական աջակցության ծրագրերի ներկայիս և ապագա հնարավորությունները, որոնք կնպաստեն կարողությունների զարգացմանը։