Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն չորրորդ եռամսյակում անսպասելիորեն աճել է 0.1%-ով

Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն չորրորդ եռամսյակում անսպասելիորեն աճել է 0.1%-ով

Մեծ Բրիտանիայի տնտեսությունը 2024 թվականի չորրորդ եռամսյակում աճել է 0.1%-ով ՝ նախորդ երեք ամսվա համեմատ:

Վերլուծաբանները, սակայն, կանխատեսել էին անկում՝ 0.1%-ով:

Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն երրորդ եռամսյակում կայուն է եղել:

Ծառայությունների ոլորտում հոկտեմբեր-դեկտեմբերին գրանցվել է 0.2% աճ, շինարարության ոլորտում` 0.5%, իսկ մշակող արդյունաբերության ոլորտը կրճատվել է 0.8%:

Սպառողական ծախսերը քիչ են փոխվել: Բիզնեսում կապիտալ ներդրումները նվազել են 0.9%-ով: Պետական ​​ծախսերն աճել են 0.8%-ով:

Արտահանումը կրճատվել է 2.5%-ով (անկում է գրանցվել երրորդ եռամսյակն անընդմեջ): Ներմուծումն աճել է 2.1%-ով:

Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն չորրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.4%-ով: