Ուժը կորցարած ճանացվեց Եվրասիական կինոակադեմիայի ստեղծման մասին համաձայնագիրը

Ուժը կորցարած ճանացվեց Եվրասիական կինոակադեմիայի ստեղծման մասին համաձայնագիրը
Կառավարության որոշմամբ ուժը կորցրած ճանացվեց «Եվրասիական կինոակադեմիայի ստեղծման մասին» 1997 թ. մարտի 27–ին ստորագրված հիմնադիր համաձայնագիրը։
Նման որոշումը պայմանավորված է հանգամանքով, որ համաձայնագիրը այլև արդիական չէ․ «Համաձայնագրի նպատակն էր զարգացնել ժամանակակից բազմազգ կինոմշակույթը, պահպանել ազգային կինեմատոգրաֆի ավանդույթները և ընդլայնել այն՝ նոր թափ հաղորդելով Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրներում մշակույթի ոլորտում համագործակցության և փոխգործակցության զարգացմանը»: