Պետությունը կվճարի սպանդանոցային ծառայության գինը. Պապոյան

Պետությունը կվճարի սպանդանոցային ծառայության գինը. Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձել է սպանդանոցային տնտեսություններին և շարժական սպանդանոցներին տրամադրովող աջակցությանը «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրով սպանդանոցային կետերի և շարժական սպանդանոց ձեռք բերելու դեպքում կառավարությունը սուբսիդավորում է լիզինգի տոկոսները, քաղաքացիները վճարում են կանխավճարի 20 տոկոսը, այսինքն՝ կանխավճարի 80 տոկոսը ևս կառավարությունն է փոխհատուցում։
Մեկ այլ կարևոր ծրագիր էլ այս պահին գտնվում է կառավարությունում և կարծում եմ շատ շուտով այն կընդունենք, որով պետությունը վճարելու է սպանդանոցային ծառայության գինը՝ վերահսկողության մեխանիզմների կիրառմամբ, և այս առումով այս ծախսը ևս պետությունը կվերցնի իր վրա», - նշել է Գևորգ Պապոյանը։