ՏԿԵՆ. Աշոտաբերդ թաղամասում վերացվում են հրդեհի հետևանքները

ՏԿԵՆ. Աշոտաբերդ թաղամասում վերացվում են հրդեհի հետևանքները
ՏԿԵ նախարարն այցելել է Ստեփանավան համայնք, հետևել Աշոտաբերդ թաղամասում շենքի հրդեհման հետևանքով իրականացվող աշխատանքների ընթացքին։
 Հրդեհված շենքում հաշվառված է 58 անձ, շենքում փաստացի բնակվել են 42֊ը։ 11 ընտանիք՝ 29 անձ, տեղավորվել են հյուրանոցներում, 13 անձ իրենց ցանկությամբ բնակվում են հարազատների տներում։ Հյուրանոցներում բնակվողներն ստանում են երեքանգամյա սնունդ։ Սնունդ է մատակարարվում նաև հարազատների տներում բնակվողներին։ Հրդեհից տուժած քաղաքացիներին տրամադրվել են նաև հագուստ, հիգիենայի պարագաներ։
Ըստ կարիքների` տրամադրվել է նաև դեղորայք։ 7 դպրոցական ապահովվել է անհրաժեշտ հագուստով և գրենական պարագաներով։ ՄՍԾ աշխատակիցների, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակիցների կողմից իրականացվել է կարիքների գնահատում։
🎥 Հանրային Հեռուստաընկերության անդրադարձը․