«ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին հարցազրույց է տվել Սյունիք հեռուստաընկերությանը

ԶՊՄԿ գլխավոր տնօրեն, Geopromining ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիի խոսքով՝ գործարանի ռեսուրսներն ու ազդեցությունն օգտագործվել են մարդկանց որոշակի խմբի շահերը սպասարկելու համար։ «Այս իրավիճակն այլևս չկա։ Մենք վերացրել ենք գողությունը։ Զգալիորեն աճել է միջոցների հոսքը Հայաստանի պետական բյուջե։ Հսկայական միջոցներ են հատկացվում կոմբինատի արդյունավետ գործարկումն ապահովելու համար: Եվ առաջին հերթին՝ ի շահ կոլեկտիվի և Հայաստանի ժողովրդի»,- հավաստիացրել է Խուդոլիը։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 11- րդ օրն է պարապուրդի է մատնված։ Գործադուլ հայտարարած ԶՊՄԿ 700 աշխատակիցները պահանջում են աշխատավարձի արժանապատիվ բարձրացում՝ անընդունելի համարելով ղեկավարության առաջարկները։