Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի հեռարձակումը

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի  հեռարձակումը

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 10-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն են ստացել մի շարք օրենքների նախագծեր:

Կառավարության հեղինակած ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանի ներկայացմամբ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացվել եւ ընդունվել են տեխնիկական որոշ փոփոխությունների առաջարկություններ: Նախագծով առաջարկվում է անցում կատարել էլեկտրոնային ծանուցումների համակարգի:

Հիմնական կարգավորումները` այստեղ:

««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում, ըստ Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանի, բովանդակային փոփոխություններ չեն կատարվել: Նախագծի նպատակն է ներդաշնակություն ապահովել գործող երկու օրենքներում` նպաստելով հանրային ներդրումների կառավարման համակարգի կատարելագործմանը:

Հիմնական կարգավորումները` այստեղ:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կբարձրացվի ֆինանսական հաշվետվություններն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում չհրապարակելու համար նախատեսված վարչական պատասխանատվության չափը:

Հիմնական կարգավորումները` այստեղ:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը նշել է, որ նախագծով սահմանվել են եռաստիճան տուգանքի չափեր: Նա առաջարկել է երրորդ աստիճանի տուգանքի չափը բարձրացնել` սահմանելով 4,5 մլն դրամ: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով Կառավարության կողմից ընդունելի է հանձնաժողովի նախագահի առաջարկությունը: Հանձնաժողովը կողմ է քվեարկել Ծովինար Վարդանյանի ներկայացրած առաջարկությանը:

ֆինանսավարկային նիստ.jpg (250 KB)