Հունվարին Մեծ Բրիտանիայում բնակարանների գներն աճել են վերջին վեց ամսվա նվազագույն չափով

Հունվարին Մեծ Բրիտանիայում բնակարանների գներն աճել են վերջին վեց ամսվա նվազագույն չափով

Մեծ Բրիտանիայի բնակարանների գները հունվարին տարեկան կտրվածքով աճել են 3%-ով, ինչը հուլիսից ի վեր ամենադանդաղ տեմպն է: Այս մասին հայտնել է անշարժ գույքի խորհրդատվական Halifax ընկերությունը:

Դեկտեմբերին, ըստ վերանայված տվյալների, աճը կազմել է 3.4%, ոչ թե 3.3%, ինչպես նախապես հայտարարվել էր:

Ամսական կտրվածքով գներն աճել են 0.7%-ով՝ դեկտեմբերին 0.2% անկումից հետո:

Արդյունքում՝ երկրում անշարժ գույքի միջին գինը հասել է նոր ռեկորդի՝ 299.138 ֆունտ ստեռլինգ (372.9 հազար դոլար):

Բնակարանների գներն ամենաշատն աճել են Հյուսիսային Իռլանդիայում՝ 5.9%-ով: Լոնդոնը գրանցել է 2.8% աճ, ընդ որում՝ մայրաքաղաքը մնում է Միացյալ Թագավորության ամենաթանկ բնակարանային շուկան, իսկ տան միջին գինը կազմում է 548.300 ֆունտ ստեռլինգ, որը գրեթե կրկնակի է ազգային միջինից: