Ազգային ժողովում քննարկվում են փոքր և միջին բիզնեսի խնդիրները.Ուղիղ
Փետրվարի 7-ին Հայաստանի Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցավ փոքր և միջին բիզնեսի հիմնախնդիրների թեմայով քննարկում։
Մասնավորապես, քննարկվում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ, որոնք նախատեսում են շրջանառության հարկի դրույքաչափը 5%-ից հասցնել 10%-ի։ Քննարկումներ են ընթանում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների և Ազգային ժողովի պատգամավորների մասնակցությամբ։
Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները ենթադրում են մասնագիտական գործունեության առանձին ոլորտների հարկային ռեժիմի փոփոխություն՝ դրանք փոխանցելով ավելացված արժեքի հարկի և եկամտահարկի համակարգին։ Ակնկալվում է, որ փոփոխությունների արդյունքում Հայաստանի պետական բյուջե տարեկան լրացուցիչ մուտքագրվելու է մոտ 13 մլրդ դրամ։
2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն՝ 115 մլն դրամից պակաս տարեկան շրջանառություն ունեցող ՓՄՁ-ները ապրանքների (ծառայությունների) փաստաթղթային չլինելու դեպքում կվճարեն 10% շրջանառության հարկ, իսկ փաստաթղթային լինելու դեպքում հարկի դրույքաչափը 1,5%-ից կնվազի շրջանառության 1%-ի։