e-invoicing-ում «Գործարքի տեսակ» նոր դաշտ կլինի

e-invoicing-ում «Գործարքի տեսակ» նոր դաշտ կլինի
«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգում հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման դեպքում ապրանքացանկին վերաբերող հատվածում նախատեսում է գործարկել «Գործարքի տեսակ» անվանումով պարտադիր նոր դաշտ։
ՊԵԿ-ից հայտնում են, որ, հաշվի առնելով հարկ վճարողների առաջարկները, «Գործարքի տեսակ» նոր դաշտը կգործի 2025 թվականի մարտի 1-ից։
ՊԵԿ-ը հարկ վճարողներին առաջարկում է իրականացնել համապատասխան ծրագրային փոփոխություններ։
«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգի ինտեգրման թարմացված փաստաթղթերը, ինչպես նաև XSD-ների և XML-ների տվյալները կարող եք գտնել՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://src.am/am/getMenusContents/111