Երևանի թիվ 138 և 74 մանկապարտեզներն ամբողջությամբ քանդվել և վերակառուցվել են. Տեսանյութ

Երևանի թիվ  138 և 74 մանկապարտեզներն ամբողջությամբ քանդվել և վերակառուցվել են. Տեսանյութ

Ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող մանկապարտեզներն ամբողջությամբ քանդվելուց և վերակառուցվելուց հետո այսօր այլ տեսք ունեն:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ էներգաարդյունավետության ծրագրով կրթական հաստատություններում էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ և LED լուսատուներ են տեղադրվել:

Շենքերի սեյսմիկ զինվածությունը համապատասխանում է անհրաժեշտ չափանիշներին:

Արևային ֆոտովոլտային վահանների տեղադրում, տանիքի, պատերի ջերմամեկուսացում. ամեն ինչ արվել է, որ նվազեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ծախսերը, ինչպես նաև պակասեցվել է CO2 գազի արտանետումը:

Երևանի հ. 138 և 74 մանկապարտեզներն արդեն նոր, գունավոր  ու լուսավոր սենյակներով են սաներին դիմավորելու: