Քաղաքացիների շատ լավ են արձագանքում բոյկոտի կոչերին. Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն իր թիմակիցների հետ շարունակում է բոյկոտել տրանսպորտի թանկացումը։
«Քաղաքացիների շատ լավ են արձագանքում բոյկոտի կոչերին, խաղի կանոնները շատ լավ են ընկալել, ընդունել, յուրաքանչյուր քաղաքացի տրանսպորտով երթևեկելիս իր բոյկոտն իրականացնում է»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Մարությանը։
«Բոյկոտը շատ նորմալ ու հանգիստ է ընթանում, առանց որևէ ավելորդության»,–նշեց Մարությանը։
Նշենք, որ արդեն 4-րդ օրն է՝ քաղաքացիների մի մասը բոյկոտում է հանրային տրանսպորտի նոր սակագները։
Հիշեցնենք՝ Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործելու են նաև միասնական տոմսային համակարգի փաթեթները։