Քննարկվել են «Խոցելի համայնքներում կենսապահովման և տնտեսական կենսունակության խթանում» ծրագրին առնչվող հարցեր

Քննարկվել են «Խոցելի համայնքներում կենսապահովման և տնտեսական կենսունակության խթանում» ծրագրին առնչվող հարցեր
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին՝ ծրագրերի համակարոգողներ Արեգ Բադալյանին և Ռիմա Կաբրիլյանցին:
Հանդիպման ժամանակ քննարկվել են 2024թ-ի հոկտեմբերից Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից մեկնարկած «Խոցելի համայնքներում կենսապահովման և տնտեսական կենսունակության խթանում» ծրագրին առնչվող հարցեր։ Ծրագիրն իրականացվում է միաժամանակ Հայաստանում և Լիբանանում՝ երկու տարի ժամկետով։ Այն ուղղված է հակամարտությունից տուժած համայնքների կենսապահովման և տնտեսական կենսունակության խթանմանը։
Ծրագիրը միտված է ապահովել կարճաժամկետ զբաղվածություն և կայուն ապրուստի միջոցներ փախստականներին և խոցելի խմբերին՝ ընդլայնելով տեղական տնտեսությունների ենթակառուցվածքները, ինչպես նաև կազմակերպելու կենսապահովումը կարճաժամկետ և կայուն լուծումներով։
Դավիթ Առուշանյանը կարևորել է ծրագրի իրանականացումը, քանզի այն միտված է խոցելի խմբերի հզորացմանն ու տնտեսական դիմակայունության բարձրացմանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ծրագրի բաղադրիչները և համաձայնություն ձեռք բերել համագործակցել ծրագրի իրականացման ընթացքում՝ համակարգելով հետագա քայլերը և գործողությունները՝ հաշվի առնելով Շիրակի մարզի առաջնահերթություններն ու կարիքները։