Նարեկ Մկրտչյանը հանդիպել է AGFUND-ի գործադիր տնօրենի հեը

Նարեկ Մկրտչյանը հանդիպել է AGFUND-ի գործադիր տնօրենի հեը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ռիյադում՝ Արաբական ծոցի զարգացման հիմնադրամի (AGFUND) կենտրոնական գրասենյակում հանդիպում է ունեցել հիմնադրամի գործադիր տնօրեն, դոկտոր Նասեր Ալ Քահթանիի հետ։
Քննարկումների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն հիմնել համագործակցություն՝ հիմնադրամի մասնակցությամբ Հայաստանում սոցիալական զարգացմանն ուղղված տնտեսական, ֆինանսական, կրթական, գյուղատնտեսական և տեխնոլոգիական նախաձեռնությունների իրականացման համար։