Կառավարությունը փոփոխություն կատարվեց Վեդու ջրամբարի կառուցման վարկային համաձայնագրի ժամկետներում

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի կառավարության եվ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 2016-ի հունվարի 26-ի վարկ տրամադրելու մասին համաձայնագրի փոփոխությանը: Վարկը տրվել է Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման նպատակով:
Նշվում է, որ այդ ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների 98%-ն իրականացված է։
Ներկայիս համաձայնագրով սահմանված տեխնիկական ավարտից (31-ը դեկտեմբեր 2024թ․) հետո անավարտ կմնան ՍԿԱԴԱ և էլեկտրամատակարարման համակարգերի կարգաբերման և տեղամասում որոշ ասֆալտապատման աշխատանքներ, որոնք ավարտին կհասցվեն 2025 թվականի տարեսկզբին՝ եղանակային բարենպաստ պայմանների պարագայում։
Այս փոփոխությամբ առաջարկվում է տեխնիկական ավարտի ամսաթիվը երկարաձգել մինչև Վեդու ջրամբարի թերությունների վերացման ժամանակահատվածի ավարտման ամսաթիվը (մայիս 31, 2028թ.):
Առանց առաջարկվող Վարկային համաձայնագրի ժամկետի երկարացման՝ հնարավոր չի լինի ապահովել տեխնիկական վերահսկողության ճարտարագետի վճարումները թերությունների վերացման ժամանակահատվածում։
Վարկային համաձայնագրի երկրորդ փոփոխության համաձայն՝ մասհանման վերջնաժամկետ է սահմանվել 2025 թվականի մարտի 1-ը, իսկ մասհանման ենթակա գումարը կազմում 1 միլիոն եվրո: Վերջին մասհանումը չի կարող տեղի ունենալ դեֆոլտի դեպքում, իսկ տեխնիկական ավարտի ամսաթվի խախտումը կհամարվի դեֆոլտ հունվարի 1-ից սկսած, ինչը նշանակում է, որ Փոփոխությունը պետք է ստորագրվի ամենաուշը 2025 թվականի փետրվարի սկզբին։