Հավանության արժանացավ Հայաստանի և Ղազախստանի միջև բեռնափոխադրումների մասին համաձայնագիրը

Կառավարությունը նիստում հավանություն է տվել Հայաստանի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին համաձայնագրում փոփոխություններին:
Փոփոխությունների արդյունքում կանոնակարգվեն երկու երկրների միջև պետության տարածքում գրանցված տրանսպորտային միջոցները, ինչպես նաև հարկերից ու վճարներից ազատման արտոնությունների սահմանման գործընթացը:
«Համաձայնագրի փոփոխությունը հնարավորություն կտա դյուրացնելու երկու երկրների միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացը, բարձրացնելու Հայաստանի տարանցման դերը տարածաշրջանում բեռնափոխադրումների կազմակերպման հարցում»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Արձանագրությունը կներկայացվի ՀՀ Սահմանադրական դատարանի քննարկմանը, ապա` Ազգային ժողով։