Անշարժ գույքի գները Երևանում 2024-ին

2024-ին՝ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, Երևանի կենտրոնում բնակարանների գները աճել են 1%-ով՝ կազմելով 909,1 հազար դրամ/ քմ։
Հայաստանի կադաստրի կոմիտեի վիճակագրական տվյալներով, Նոր Նորք, Դավթաշենում, Ավանում, Քանաքեռ-Զեյթունում աճը կազմել է 5-6, մյուսներում՝ 3-4%
Հատկանշանական է նույն շրջանում մեկ քմ գնային միջակայքը՝ պայմանավորված նրանով, թե որտեղից է գնված բնակարանը՝ առաջնային թե երկրորդային շուկայից: Ասենք, Աջափնյակում մեկ քմ 35,4 - 805,6 հազար դրամ, Քանաքեռ-Զեյթունում՝ 72,1- 807,5 հազար։