Խուդաթյանը ընդունել է Ղազախստանի դեսպանին

Խուդաթյանը ընդունել է Ղազախստանի դեսպանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։

ՏԿԵՆ-ից  հայտնում են, որ նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել երկու երկրների միջև փոխգործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են շինարարության, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր։

Երկուստեք կարևորվել է միջտարածաշրջանային համագործակցությունը։

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։