Թրամփն USAID-ի աշխատակիցներին սպառնացել է «կարգապահական տույժով»

Թրամփն USAID-ի աշխատակիցներին սպառնացել է «կարգապահական տույժով»

ԱՄՆ նախագահի վարչակազմն USAID- ին կոչ է արել միանալ աշխարհին ամերիկյան օգնության հատկացումը վերափոխելուն ուղղված Վաշինգտոնի ջանքերին համաձայն Դոնալդ Թրամփի՝ «Ամերիկան առաջնահերթ է» քաղաքականության։ Վարչակազմի հրահանգներն անտեսող աշխատակիցներին սպառնացել են «կարգապահական տույժով»։

Հունվարի 24-ին ԱՄՆ պետքարտուղարությունն աշխատանքը դադարեցնելու հրաման էր տվել ԱՄՆ ՄԶԳ-ին նույնիսկ արդեն գոյություն ունեցող և հատկացված օգնության համար։

Reuters գործակալությունը նշում է, որ  հունվարի 25-ին USAID-ի 10 000-ից ավելի աշխատակիցներ ԱՄՆ արտաքին օգնության սառեցման կապակցությամբ  հետագա հրահանգներ են տրվել. լրատվամիջոցի ձեռքում հայտնված հուշագրի՝արտաքին օգնության ծախսերի դադարեցումը նշանակում է «լիակատար կասեցում»։ Միակ բացառությունները վերաբերում են շտապ հումանիտար պարենային օգնությանը և պետական պաշտոնյաների՝ իրենց հիմնական աշխատավայրեր վերադառնալու ծախսերին։

Հունվարի 20-ին նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Թրամփը հրահանգել էր 90 օրով դադարեցնել արտաքին օգնությունը՝ ստուգելու՝ արդյոք այն համապատասխանում է իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։

Նշվում է, որ ԱՄՆ-ն աշխարհում օգնություն մատակարարող ամենախոշոր դոնորն է. 2023 ֆինանսական տարում արտաքին օգնության ծավալը կազմել է 72 միլիոն դոլար, իսկ 2024-ին ՄԱԿ-ի շրջանակներում հատկացված ամբողջ հումանիտար օգնության 42 %-ը բաժին է ընկնել ԱՄՆ-ին։