Քաղաքացիները բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց (ուղիղ)

News.am-ի հաղորդմամբ, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց; Նրանք բողոքում ենք թանկացումների, նաեւ հայտարարագրման համակարգի ներդրման դեմ:

Ակցիայի մասնակիցներից մի կին լրագրողների հետ զրույցում նշեց, որ անհատ ձեռներեց է, զբաղվում է հագուստի բինեսով. «Իրենց մոտ ամեն ինչ երեւում է, թե ես ինչ ունեմ, մեքենա ունեմ, տուն ունեմ, բայց մեր անձնական բանկային հաշվարկների մեջ մտնելու իրավունք չունեն: Ասենք, իմ աղջիկը Եվրոպայից եկել է եւ իր հետ բերել է 10 հազար եվրո, ես դրա 20 տոկոսն ինչու պետք է տամ պետությանը: Դրդում են նրան, որ թաքուն պահենք:

Այնպես չէ, որ շատ սպասելիքներ ունենք կառավարությունից, բայց կփորձենք սպասելիք ունենալ, տեսնենք՝ ինչքան են հայ ազգին սիրում»: