Թրամփը կարծում է, որ կարող է ավելի արդար առևտրային գործարքի հասնել Սի Ծինփինի հետ

Թրամփը կարծում է, որ կարող է ավելի արդար առևտրային գործարքի հասնել Սի Ծինփինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ կարող է համաձայնության գալ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ ավելի արդար առևտուր կառուցելու շուրջ։ Այդ մասին նա հայտարարել է իր երդմնակալությունից հետո Fox News-ին տված հարցազրույցում։

Ես կարող եմ դա անել, քանի որ մենք ունենք այն, ինչ նրանց պետք է»,- ասել է նա:

Թրամփը պնդել է, որ 2024 թվականին ԱՄՆ-ը Չինաստանին վճարել է մոտ 1 տրիլիոն դոլար՝ Չինաստանի առևտրային քաղաքականության պատճառով։ 

«Այժմ ես մաքսատուրքեր եմ սահմանում Չինաստանի վրա»,- ասել է ամերիկացի առաջնորդը։

Նա նաև նշել է, որ իր վերջին հեռախոսազրույցը Սի Ծինփինի հետ լավ է անցել։ «Դա լավ, ընկերական զրույց էր»,- ասել է Թրամփը։