ԱԳ փոխնախարար․ Առայժմ դժվար է գնահատել ԱՄՆ-ից միգրանտների հնարավոր արտաքսման ռիսկը

Այս փուլում դժվար է գնահատել ԱՄՆ-ից անօրինական միգրանտների հնարավոր արտաքսման ռիսկերը։
«Որոշումը շատ նոր է, բայց այն հիմնականում վերաբերում է ԱՄՆ–ի հարևան երկրներին։ Ժամանակ է պետք ուսումնասիրելու համար հետևանքները և դրա ազդեցությունը միգրացիոն հոսքերի վրա։ Այս պահին բարդ է գնահատել»,– ԱԺ-ում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ սահմանապահ ծառայության նոր ղեկավար Թոմ Հոմանի հայտարարությունը, թե սկսելու են արտաքսել բոլոր անօրինական միգրանտներին, հատկապես նրանց, ովքեր կապված են քրեական աշխարհի հետ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ավելի քան 1 մլն հայ է բնակվում։