Ավիաընկերությունը դատի է տվել օդանավակայանի սպասարկման ընկերությանը

Ավիաընկերությունը դատի է տվել օդանավակայանի սպասարկման ընկերությանը

British Airways ավիաընկերությունը 1,2 միլիոն դոլարի հայց է ներկայացրել այն բանից հետո, երբ իր ինքնաթիռներից մեկից մոտ 20 ֆունտ (9կգ - խմբ․) ոսկյա զարդեր են անհետացել՝ հայտնում է Business Insider-ը։

Ավիաընկերությունը պնդում է, որ  2023 թվականի հուլիսին պայմանագիր է կնքել Al-Arefi Jewelry-ի հետ՝ արժեքավոր բեռը Բահրեյնից Չիկագո տեղափոխելու համար:  Սակայն հետո, երբ Լոնդոնից Չիկագոյի Օ'Հարա միջազգային օդանավակայան չվերթը վայրէջք է կատարել, հայտարարվել է զարդերի կորստի մասին:

British Airways-ը դատական հայց է ներկայացրել Ground Services International ընկերության դեմ, որը պատկանում է էմիրաթական Data ընկերությանը և ցամաքային ծառայություններ է մատուցում ԱՄՆ մի քանի օդանավակայաններում: