Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ տեղի է ունեցել քննարկում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատությունների տնօրենների և աշխատակիցների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում, որի շրջանակում անդրադարձ է կատարվել վերջիններիս գործունեությանն առնչվող կազմակերպչական մի շարք հարցերի։
Հանդիպման ընթացքում, մասնավորապես՝ քննարկվել են կազմակերպությունների վարչական և մասնագիտական գործառույթներ իրականացնող մասնագետների պաշտոնի անձնագրերի նախագծերը, որոնք մշակվել են ԱՍՀՆ «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ»-ի կողմից։
Նախագծերով նախատեսվում է սահմանել սոցիալական պաշտպանության ոլորտի մասնագետներին ներկայացվող մասնագիտական պահանջների և պարտականությունների հստակ շրջանակը՝ ուղղված շուրջօրյա խնամքի ու ցերեկային հաստատությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացմանը։