«Մի դրամի ուժը». 5.119.225 դրամ է ուղղվել «Մարզերի Երեխաները Մարզերում» հիմնադրամին

«Մի դրամի ուժը». 5.119.225 դրամ է ուղղվել «Մարզերի Երեխաները Մարզերում» հիմնադրամին

2024 թվականը «Մի դրամի ուժը» եզրափակել է 5.119.225 դրամ արդյունքով, որն ամբողջությամբ ուղղվել է մարտին անցկացվելիք «Մարզերի երեխաները մարզերում» հիմնադրամի «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» ամենամյա մարզային ֆորումին։

2025 թվականի առաջին շահառուն ԱՏՁՄ-ի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ ոչ ֆորմալ տեխնոլոգիական կրթական ծրագրի ԴիջիԿոդ 2025 կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթն է։

««Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ կրթական ծրագրի բացառիկությունն ու նորարարականությունը դեռ տարիներ առաջ նոր շունչ, մոտիվացիա ու ապագայի տեսլական բերեց Հայաստանի տեխնոլոգիական կրթության ոլորտ՝ ստեղծելով ոչ միայն կրթական անգնահատելի մեծ բազա, այլեւ նպաստելով դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը ու մարզային զարգացմանը։ Ու այսօր նաեւ «Արմաթի» շնորհիվ է, որ մեր երկրում կա տեխնոլոգիական կրթությամբ լուրջ աշխատուժ։ Վստահ ենք, որ «Մի դրամի ուժի» եւ «Արմաթի» համագործակցությամբ իրականացվող այս լուսավոր ծրագիրը եւս մի քանի տասնյակ հայ դպրոցականի կյանքում կարեւոր փոփոխություններ է բերելու»,- ասել է Իդրամի եւ IDBank-ի հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը վստահ է՝ այսօրինակ համագործակցությունները նպաստում են երիտասարդ ճարտարագետների հնարավորությունների ընդլայնմանը, պատանիների մասնագիտական կողմնորոշմանը, խթանում նրանց ներգրավվածությունն ու ոգեւորությունը՝ մասնակցելու մրցույթների, փորձելու լուծել իրենց համայնքների խնդիրները․ «Միեւնույն ժամանակ՝ հնարավորություն է ստեղծվելու ԴիջիԿոդ 2025-ի արդյունքում ֆինանսաբանկային ոլորտի ներգրավվածությամբ պատանիների շրջանում մեծացնելու նաեւ ֆինթեք ուղղությամբ նախագծեր ստեղծելու գաղափարը»։ 

««Մի դրամի ուժի» բարի կամքի դեսպանների բանակն օր օրի ավելանում է, իսկ դա նշանակում է, որ այս տարում մենք էլ ավելի շատ երազանքների ենք օգնելու իրականանալ․ ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am եւ banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի եւ IDBank-ի տերմինալներով, եւ Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն մեր երկրի համար կարեւոր ծրագրերին»,- ասվում է հաղորդագրությունում:

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: