Փաշինյանը Դավոսում կմասնակցի Համաշխարհային տնտեսական համաժողովին

Հունվարի 20-24-ին Դավոսում (Շվեյցարիա), Համաշխարհային տնտեսական համաժողովում ողջ աշխարհի ղեկավարները կքննարկեն այս տարվա գլոբալ խնդիրները եւ առաջնահերթությունները։
Համաշխարհային տնտեսական համաժողովի պաշտոնական կայքի համաձայն՝ համաժողովին կմասնակցի նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։