ՀՀ կառավարությունը հավանություն է տվել գույքի գնահատման վերաբերյալ ԵԱՏՄ համաձայնագրին

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել գույքի գնահատման ոլորտում համագործակցության մասին ԵԱՏՄ համաձայնագրին։
Համաձայնագրով սահմանում է ընթացակարգ, որով ԵԱՏՄ երկրների իրավասու մարմինները (Հայաստանում` անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե) տեղեկատվություն են փոխանակում նորմատիվային ակտերի, մասնավոր գնահատողների ռեգիստրների, ինչպես նաև շուկայի վերաբերյալ կատարած հաշվետվությունների մասին: