Մոսկվայում PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով

Մոսկվայում PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով

Փետրվարի 3-7-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում տեղի կունենա ПРОДЭКСПО 2025 սննդի և խմիչքի 32-րդ միջազգային ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով։

ПРОДЭКСПО 2025-ը սննդարդյունաբերության և ալկոհոլային խմիչքների ամենամեծ միջազգային ցուցահանդեսն է Ռուսաստանում։

Ցուցահանդեսին նախատեսվում է 2195 մասնակից 40 երկրից։

Ցուցահանդեսի վերաբերյալ առավել մանրամասն կարող եք տեղեկանալ հետևյալ հղումով:

Ցուցահանդեսին մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են մինչև հունվարի 16-ը գրանցվել հետևյալ հղումով: