Մինչեւ 2026թ. նախատեսում ենք 2021թ. ցուցանիշների համեմատ կրկնապատկել աշխատանքի արտադրողականությունը. նախարար

2026թ.՝ 2021թ. մակարդակի համեմատ, աշխատանքի արտադրողականությունը պետք է կրկնապատկվի։ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ասուլիսում նշել է, որ եթե աշխատանքային ժամանակի մեկ ժամը 2021թ. կազմել է 6 դոլար, ապա 2026թ. այդ ցուցանիշը պետք է կազմի 12 դոլար։
Պաշտոնյան հայտնել է, որ 2024թ, պայմանավորված գյուղատնտեսության, ինչպես նաեւ այլ ոլորտներում լիզինգային ծրագրերով, այդ ցուցանիշը հասել է 10,9%-ի։
Պապոյանի խոսքով՝ այդ ծրագրերի շրջանակում գյուղատնտեսության եւ արդյունաբերության ոլորտի ընկերությունները գնել են 1,2 մլրդ դոլարի նոր սարքավորումներ։