Եվրոպայի տնտեսական մրցունակությունը նվազում է

Եվրոպայի տնտեսական մրցունակությունը նվազում է

Եվրոպական տնտեսության մրցունակությունը նվազում է բյուրոկրատական ​​խոչընդոտների և էներգակիրների բարձր գների պատճառով:

Վկայակոչելով Եվրահանձնաժողովի զեկույցը՝  DPA գործակալությունը հայտնում է, որ  2008-2021 թվականներին տարածաշրջանում ստեղծված ստարտափների գրեթե մեկ երրորդը, որոնց արժեքը գերազանցել է 1 միլիարդ դոլարը, իրենց գրասենյակները տեղափոխել են այլ երկրներ, հիմնականում՝ ԱՄՆ: Աշխարհի 50 խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից միայն 4-ն են եվրոպական: 

ԵՄ անդամ երկրների տնտեսությունների մրցունակության անկման պատճառներից նշվել են էներգիայի բարձր արժեքը, եվրոպական շուկայում որակյալ կադրերի պակասը, բյուրոկրատական ​​խոչընդոտները։

«Զեկույցը ցույց է տալիս, որ մրցունակության թեման այսուհետ պետք է դառնա Եվրահանձնաժողովի աշխատանքի առաջատար խնդիրը», – Գերմանիայի Քրիստոնեա-սոցիալական միություն կուսակցության տնտեսական փորձագետ Մարկուս Ֆերբերի խոսքերը մեջբերում է DPA-ն։