Աշխատաժամանակի նվազեցմամբ ռիսկերը կմնան. ասուլիս

Աշխատաժամանակի նվազեցմամբ ռիսկերը կմնան. ասուլիս

Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկել:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը սրանով պայմանավորեց Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը, որով աշխատաժամանակը 8 ժամից նվազեցվելու է 7-ի։

Ըստ փոխնախարարի, միջազգային փորձը ցույց է է տալիս, որ աշխատաժամանակի կրճատումը բերում է արտադրողականության աճին, մարդկային կապիտալի զարգացմանը։

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կողմ է առաջարկվող փոփոխությանը, բայց այն ռիսկեր է պարունակում։

«Ի վերջո Հայաստանի հանրապետությունը սահմանադրորեն հռչակված լինելով սոցիալական պետություն, շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որը մարդակենտրոն, աշխատողակենտրոն է և միտված է սոցիալականացմանը»,-ասաց դրա նախագահ Էլեն Մանասերյանը:

Նա հայտնեց, որ նախագծում տեսնում է ռիսկեր, որը եղել է նաև ներկայում գործող օրենսդրական կարգավորումների պայմաններում։

«Այսօր էլ մենք ունենք 8-ժամյա աշխատանքային գրաֆիկ՝ ֆիքսված աշխատանքային օրենսգրքում, նաև գործատուների կողմից կնքվող աշխատանքային պայմանագրերում, բայց եթե մենք մի լավ մոնիթորինգ անենք ապա կտեսնենք, որ գործատուների կողմից չի պահպանվում այդ աշխատանքային գրաֆիկը»,-հայտնեց նա: