«Գազպրոմ Արմենիայի» լիցենզիայի ժամկետը երկարաձգվեց ևս մեկ տարով. ՀԾԿՀ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի` ՀՀ բնական գազի ներկրման լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ տարով։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ այդ մասին որոշում է ընդունել։
«Մինչև 2025 թ. հունվարի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2026 թ. հունվարի 1-ը» բառերով»,– ասված է որոշման մեջ:
Որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1–ից:
ՀԾԿՀ–ն նաև նոր սահմանաչափեր է ընդունել ՀԵՑ–ի և «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» համար։
Ըստ այդմ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ սակագնային մարժան 7.5 տոկոսի փոխարեն 2025 թ. փետրվարի 1–ից կլինի 7 տոկոս։
Ինչ վերաբերում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ սակագնի հաշվարկներում ներառվող էլեկտրաէներգիայի թույլատրելի կորուստների մեծություններին, ապա 2025 թ. փետրվարի 1–ից թույլատրելի կորստի չափը 1.65 տոկոսի փոխարեն կսահմանվի 1.56 տոկոս:
Հանձնաժողովն այս որոշումներից բացի էլեկտրաէներգիայի ոլորտում ընդունել է ևս 5 որոշում, որոնք վերաբերում են էլեկտրական էներգիա