Կալանք է դրվել Վիգեն Սարգսյանին պատկանող 4 գույքի վրա

Կալանք է դրվել Վիգեն Սարգսյանին պատկանող 4 գույքի վրա

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ԱՄՆ առանձնատան, Աբովյան փողոցի ու Հյուսիսային պողոտայի 4 գույքի վրա կալանք է դրվել։ Տեղեկատվությունը հրապարակել է  ՀՀ գլխավոր դատախազությունը։

Դատախազը քրեական գործն ուղարկել է դատարան։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը մայիսի 15-ին վարույթ էր ընդունել Գլխավոր դատախազության՝ առերևույթ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ էր ներկայացրել դատարանին՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանից և նրան փոխկապակցված անձից բռնագանձել՝ 1 անշարժ գույք Երևանի կենտրոնում, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի միջին շուկայական արժեքը՝ 181 մլն 125 հազար դրամ, ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում գտնվող բնակելի տարածքը, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի ձեռքբերման արժեքը՝ 2 մլն 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 940 մլն 909 հազար դրամ և այլն։ Վիգեն Սարգսյանը Հայաստանից հեռացել է 2019 թվականին, Դատախազությունը նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու գործընթաց է նախաձեռնել՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու գործով։