Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ

Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ
ՀՀ–ում հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրենսդրական փաթեթը հանվեց շրջանառությունից։ Հ ներքին գործերի նախարարությունից հատնում են, որ օրենսդրական փաթեթը օրակարգից հանվել է և այլևս չեն քննարկվելու այդ տրամաբանությամբ։
ՆԳՆ առաջ է քաշում նախագծի նոր մոտեցում, որը շահագրգիռ մի շարք կողմերի կողմից ընդունելի էր համարվել, համաձայն որի՝ ՆԳՆ-ին տրվի ՏԻՄ-երի և պետական մարմինների տեսահսկման համակարգին հասանելիություն:
ՆԳ նախարարությունից հայտնում են, որ պատրաստակամ են այս նոր նախաձեռնության շրջանակում նախագծով հետաքրքրված բոլոր սուբյեկտների հետ կազմակերպելու հանդիպում-քննարկում` ընթացքը փոխհամաձայնեցված տարբերակով իրականացնելու նպատակով:
Հիշեցնենք, որ նախորդ նախագծով առաջարկվում էր, որ ՆԳՆ–ն հասանելիություն ունենա հետևյալ տնտեսվարողների տեսանկարահանող սարքերին՝ բանկեր, վարկային կազմակերպություններ, գրավատներ, դեղատներ, արտարժույթի առուվաճառքի առանձնացված մուտք ունեցող կետեր, փոստային կապի օբյեկտներ, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման տարածքներ, ուսումնական հաստատություններ և մի շարք կառույցներ։
Իսկ ՀՀ ՆԳ նախարարի այն ժամանակվա տեղակալ Արփինե Սարգսյանը, նշել էր, որ մտադիր են շտապօգնության մեքենաներում ու հանրային տրանսպորտում նույնպես տեսահսկման համակարգեր տեղադրել։